Սատուրնի մասին

Սատուրն կամ Երևակ, արեգակնային համակարգի 6-րդ մոլորակն է, գազային հսկա։ Իր մեծությամբ զիջում է միայն Յուպիտերին։ Հին հայկական աստղագիտությունում անվանվել է Երևակ։ Սատուրնի օղակներ, Սատուրն մոլորակի հասարակածային հարթության մեջ գտնվող հարթ շրջանաձև ձևավորումներ են։ Սատուրնի օղակները Արեգակնային համակարգի մոլորակների օղակների միջև ամենապայծառն են։ Օղակները կազմված են անթիվ սառույցի բեկորներից և փոշուց, որոնց չափերը տատանվում են միկրոմետրերից մինչև մետրեր, որոնք շարժվում են Սատուրնի շուրջ ուղեծրերով:

Հետաքրքիր փաստեր

1. Մեկ տարին Սատուրնի վրա համարժեք է Երկրի գրեթե 30 տարուն, իսկ մեկ օրը՝ շուրջ տասն ու կես ժամվա:

2. Սատուրնը միակ մոլորակն է, որի խտությունն ավելի փոքր է, քան ջրինը։ Մոլորակի միջին խտությունը գազային մթնոլորտի պատճառով կազմում է 0,69 գ/սմ³։

3. Սատուրնի ամենամեծ արբանյակը՝ Տիտանը, միակ արբանյակն է Արեգակնային համակարգում, որ ունի մթնոլորտ:

4. Սատուրնը համարվում է ամենացածր խտության մոլորակը ամբողջ Արեգակնային համակարգում:

5. Սատուրնի խտությունը ընդամենը 0,687 գ / սմ է, մինչդեռ Երկրի խտությունը 5,52 գ / սմ է:

6. Մոլորակի արբանյակների քանակը 63 է:

7. Վաղ աստղագետներից շատերը հավատում էին, որ Սատուրնի օղակները նրա արբանյակներն են: Այս մասին առաջինը խոսեց Գալիլեոն:

8. Առաջին անգամ Սատուրնի օղակները հայտնաբերվել են 1610 թվականին:

9. Տիեզերանավերը Սատուրն են այցելել ընդամենը 4 անգամ:

Оставьте комментарий