Հին Հայկական դրամ

Ազգային արժույթ թողարկելու բացառիկ իրավունքը պատկանում է Հայաստանի կենտրոնական բանկին։Մետաղադրամը Հայաստանում հայտնվել է Ք.ա. III դարում։ Հելլենիստական դարաշրջանում ռազմական արշավանքների և միջազգային առևտրի միջոցով Հայաստան են մտնում Ալեքսանդր Մակեդոնացու, սելևկյան, աթենական, պարթևական, հռոմեական, կապպադովկյան և այլ ծագման դրամներ: 

Սեփական դրամը

драм история

Երվանդյան հարստության հայ արքաները Ք.ա. III դարի կեսից Ծոփքում սկսում են թողարկել դրամներ, որոնք ամենավաղ հայկական դրամներն են: Արտաշեսյան հարստության ժամանակաշրջանում (Ք.ա. 189 թ. – Ք.հ. 1 թ.) Մեծ Հայքում դրամահատությունը սկիզբ է առել Տիգրան II Մեծի օրոք (Ք.ա. 95-55 թթ.): Նրա կայսրության մի շարք քաղաքներում՝ Արտաշատում, Տիգրանակերտում, Մծբինում, Անտիոքում, Դամասկոսում, հատվել են մեծ քանակությամբ արծաթե և պղնձե դրամներ:

Հայերեն գրություններով դրամներ

Անիի Բագրատունյաց թագավորությունում (885-1045 թթ.) դրամներ չեն հատվել, սակայն Տաշիր-Ձորագետի փոքրիկ թագավորությունում, որտեղ իշխում էր Բագրատունիների ճյուղերից մեկը, Կորիկե II արքայի օրոք (1048-1089 թթ.) թողարկվել են պղնձե դրամներ՝ բյուզանդական անանուն ֆոլիսների նմանությամբ, բայց հայ թագավորի անվան հիշատակությամբ։ Սրանք առաջին դրամներն են, որ կրում են հայերեն գրություններ: Արծաթե դրամները կոչվել են «դրամ», «թագվորին», իսկ պղնձե դրամները` «դանգ», «քարտեզ», «փող»: Կիլիկյան դրամները բնորոշվում են հայկական, եվրոպական և արևելյան տարրերից հյուսված ինքնատիպ պատկերագրությամբ և հայերեն գրություններով։ Այդ դրամների արտադրությունը Կիլիկյան Հայաստանում իրականացվել են մինչև պետության զավթումը եգիպտական մամլյուկների կողմից 1375թ.–ին։ Դրանից հետո հայ արքաները երկար ժամանակ մոռացել են դրամ հատելու մասին։

Оставьте комментарий